2300 դիտում
14:08 17-05-2017
ԴԱՀԿ ղեկավարի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, ս/թ մայիսի 17-19-ը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաք Սանկտ-Պետերբուրգում՝ Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի և Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերներով:
Պատվիրակությունը մասնակցելու է Պետերբուրգյան 7-րդ միջազգային իրավաբանական ֆորումին, ինչպես նաև դրա շրջանակներում անցկացվող՝ Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա կիսամյակային նիստին, որը տեղի է ունենալու ս/թ մայիսի 19-ին:
Այսօր՝ մայիսի 17-ին, մեկնարկել է Միջազգային իրավաբանական ֆորումը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի շուրջ 79 երկրի պատվիրակ: Ֆորումն անցկացվում է՝ սկսած 2011 թվականից, և դրա գլխավոր կազմակերպիչը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն է՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի հովանու ներքո: Միջազգային իրավաբանական ֆորումը եզակի հարթակ է՝ բարձրաստիճան պաշտոնյաների, պետությունների ներկայացուցիչների, միջազգային մասշտաբի իրավագետների ու միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետների միջև երկխոսության ու լայնածավալ քննարկումների համար: Հայաստանի Հանրապետությունն այս կարևոր միջոցառմանը մասնակից է դառնում առաջին անգամ:
Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են նաև Արմեն Հարությունյանի հանդիպումները գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն փոխգործակցության խորացման, հետագա զարգացման ու փորձի փոխանակման ընդլայնման հեռանկարները:
Նմանատիպ նյութեր
2765 դիտում
17:24 08-06-2017
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Մինսկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2024 դիտում
19:44 09-04-2021
Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
685 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց