Օգնության են հասել փրկարարները
Փետրվարի 23-ին, ժամը 17.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 3ա շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ե. Մ.-ին (ծնվ.1941թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Փետրվարի 23-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Փափազյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկի սահմանափակ շարժունակություն ունեցող բնակչին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Կոմիտասի մասնաճյուղ մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ. Մ.-ին (ծնվ.1964թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: