ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունները, որ այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ են ուղարկվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սուրեն Խուդոյանն ու Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Դավթյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի