Վայոց ձորի մարզպետի այցը` Գլաձոր և Վերնաշեն համայնքներ. լուսանկարներ
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը աշխատանքային այցելություն է կատարել Գլաձոր և Վերնաշեն համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին և առկա խնդիրներին: Կրթական հաստատություններում այցելել է դասարաններ, խոսել է աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տնօրեններին ուղղված իր խոսքում կարևորելով՝ ուսումնառության արդյունավետ կազմակերպման և կրթության որակի բարձրացման հարցերը:
Մարզպետը համայնքում այցելել է նաև համայնքային բուժկետեր, հետաքրքրվել համայնքի բնակիչներին առաջին բուժօգնություն իրականացնելու հանրավորությունների առկայությամբ և բուժկետում առկա սանիտարական վիճակով: