3141 դիտում
23:16 30-04-2021
«Գլաձոր-30». հոբելյանական բարձունքից. Երևանի «Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի «Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը, գիտագործունեության, սերունդներ կրթելու, պետության համար արժանի քաղաքացիներ կերտելու տասնամյակներ:
Հոբելյանական օրը մեկնարկեց «Գլաձոր-30» գիտաժողովը, որին ներկա էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով կարևորելով նմանատիպ գիտաժողովները՝ նշեց, որ բուհի՝ որակյալ կադրեր պատրաստելու առաքելության կայնքի կոչմանը կարող են մեծապես նպաստել նմանատիպ միջոցառումները:
«Իմ կարգախոսն է՝ բուհը պետք է պատրաստի որակյալ կադրեր, պետք է պատասխանատվություն է կրի իր շրջանավարտների համար: Այսպիսի գիտական ուղղվածության միջոցառումները լավագույն հնարավորություն են՝ ապահովելու ուսանողի կայուն զարգացումը», - նշեց Կ. Թռչունյանը: Երևանի «Գլաձոր» համալսարանի 30-ամյա հոբելյանը լավագույն առիթ էր արժեվորելու բուհի հիմնադիրների և պրոֆեսորադասախոսական կազմի երկարամյա, անմնացորդ նվիրումը: Մասնավորապես Երևանի «Գլաձոր» համալսարանի 30-ամյա հոբելյանի առիթով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Գլաձոր» համալսարանի հիմնադիր ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանին շնորհվեց «Մխիթար Գոշ» մեդալ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի օգնական Սաթենիկ Աբգարյանը, իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը , ինչպես նաև պարգևների և կոչումների բաժնի պետ` Մանե Հակոբյանը՝ ռեկտորին հանձնելու հուշամեդալը: Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ամբիոնի երկարամյա դասախոս Արծրուն Էդիլյանն արժանացավ ՀՀ կառավարության ոսկե մեդալի:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամաններով նախարարության ոսկե մեդալի արժանացան «Գլաձոր» համալսարանի լրագրության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Սահակյանը, ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Քինակցյանը:
«Գլաձոր» համալսարանի մի շարք այլ ներկայացուցիչներ արժանացան ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի: Հանձնվեցին նաև Երևանի «Գլաձոր» համալսարանի ոսկե մեդալներ և պատվոգրեր: Համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն իր ելույթում անդրադարձավ երեսունամյա բուհի հիմնադրումից մինչև մեր օրերն անցած ճանապարհին, ներկայացրեց այն դժվարություններն ու ձեռքբերումները, որ ունեցել է համալասարնի ղեկավար և դասախոսական կազմը՝ կայացման դժվարին ճանապարհին:
Եվ այսօր «Գլաձորը» մեկն է այն բարձրագույն ուսումնական հաստատություններից, որը կարողանում է հանրապետության համար պատրաստել բարձրակարգ մասնագետներ, մարդիկ, ովքեր թե մասնագիտական, թե մարդկային բարձր արժեքների շնորհիվ իրենց ուրույն դերակատարումն ունեն մեր երկրի կայուն զարգացման գործում:
Գործունեության երեսուն տարիները եղել են «Գլաձոր» համալսարանի հիմնադրման ու կայացման տարիներ, այժմ բուհը բռնել է կայուն զարգացման և ձեռքբերումների ուղի:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
4105 դիտում
12:58 17-04-2023
Հայ կինոն տոնում է հիմնադրման 100-ամյակը. հոբելյանական միջոցառումներ են կազմակերպվում
1830 դիտում
21:58 21-03-2015
ՀԱԱՀ և Գլաձոր համալսարանը 4, իսկ Հյուսիսային համալսարանը 2 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել
1230 դիտում
20:48 05-12-2014
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը տոնում է իր 15-ամյակը
Այս բաժնից
475 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
610 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1075 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը