3317 դիտում
15:14 02-05-2018
Կոչ ենք անում անչափահասներին իջեցնել բեռնատարների թափքերից և հեռացնել ծանրաքաշ մեքենաները. ՀՀ ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրահավաքի որոշ վայրերում, մասնավորապես` Հանրապետության հրապարակում, երթևեկում են բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում քաղաքացիների խմբեր կան, որոնց մեջ զգալի թիվ են կազմում անչափահասները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Հայտարարությունում նաև ասվում է.
«Ցուցարարների այդպիսի գործողություններն ուղևորափոխադրման կանոնների կոպիտ խախտում լինելուց զատ, ուղղակիորեն վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը:
Մարդաշատ վայրում ծանրաքաշ ու մեծ ծավալով բեռնատարների երթևեկն ինքնին վտանգավոր է, իսկ երբ թափքում մարդկանց մեծ խմբեր կան, վտանգը բազմապատկվում է, հատկապես անչափահասների համար, որոնք հաճախ չեն գիտակցում, թե ինչպիսի ողբերգությամբ կարող են ավարտվել նման իրավիճակները:
Բեռնատար մեքենաներով գործողության կազմակերպիչներին կոչ ենք անում մարդկանց ու առաջին հերթին անչափասներին իջեցնել թափքերից, մարդաշատ տարածքներից անհապաղ հեռացնել բեռնատար մեքենաները և այսուհետ ձեռնպահ մնալ այդ կարգի վտանգավոր ու անկանխատեսելի գործողություններից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2948 դիտում
14:42 21-02-2022
Ահազանգեր կան, որ ինչ-որ մարդիկ մեքենաների թափքերից թռչնամիս են վաճառում Երևանի շենքերի բակերում. ՍԱՏՄ
1921 դիտում
21:28 28-05-2023
Կոչ ենք անում ժողովրդական լայն համախմբման միջոցով հեռացնել հակապետական վարչախմբին․ հռչակագիր
1766 դիտում
17:08 23-02-2015
Անչափահասներին դանակահարողը ներկայացել է ոստիկանություն
Այս բաժնից
349 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
442 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր