211652_close_icon
views-count1882 դիտում article-date 15:30 23-02-2015

Նույնիսկ այն փոքրիկ մանուկը, որ այսօր ծնվել է մեր հինավուրց հողի վրա, վաղը պետք է տեր կանգնի իր երկրին. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ձեզնից յուրաքանչյուրը` հողի մշակ թե բանվոր, շինարար թե ուսուցիչ, բժիշկ թե գիտաշխատող, հայրենիքի պաշտպան է, նույնիսկ այն փոքրիկ մանուկը, որ այսօր ծնվել է մեր այս հինավուրց հողի վրա եւ վաղը պետք է հասակ առնի ու տեր կանգնի իր երկրին: Ես առանձնակի ջերմությամբ եմ ուզում շնորհավորել այս պահին hայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր զինվորներին, բոլոր նրանց, ովքեր ամուր ու անսասան են պահում հարազատ Արցախի սահմանները` չխնայելով նույնիսկ սեփական կյանքը: Աչքի առաջ ունենալով հերոս պապերի ու հայրերի օրինակը եւ շարունակելով նրանց սուրբ գործը` նրանք արդեն հիմա իրենց քաջագործությամբ ու սխրանքով գրում եմ մեր նորօրյա պատմության հաղթական էջերը: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: Թանկագի՛ն արցախցիներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:

Նմանատիպ նյութեր