211652_close_icon

Ես ոչ ոքից սիրո խոստովանութուն չեմ լսել. Գեներալ Գրիգորյան

views-count3548 դիտում article-date 13:29 23-02-2015
Ես ոչ ոքից սիրո խոստովանութուն չեմ լսել: Այս մասին այսօրվա ԱԺ նիստում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ իր հակամարտությունն ավարտվել է, թե ոչ, քանի որ վերջերս հրապարակային նամակների միջոցով միմյանց հետ բուռն «երկխոսություն» էին ծավալել: Լրագրողները նաև հետաքրքրվեցին գեներալից, թե՝ ի՞նչ է, ճնշումնե՞ր են արվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որ ԲՀԿ-ական պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը, ինչին Մ. Գրիգորյանը պատասխանեց. «Ծառուկյանին նեղում են, էկել, ի՞նձ եք հարցնում: Էդ հարցերն իրան տվեք»: Նշենք, որ տարբեր խմբակցությունները ներկայացնող պատգամավորները հիմնականում փորձում են զերծ մնալ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի վերաբերյալ մեկնաբանություններ հնչեցնելուց:

Նմանատիպ նյութեր