3624 դիտում
22:47 09-01-2021
Աննա Գրիգորյան. Մանդատս վերցրել եմ օրեր առաջ, նախորդ տարիներին չեմ եղել պատգամավոր, չեմ հանդիսացել քաղաքական իշխանության մաս
Ազգային Ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արձագանքելով մեկ միասնական մանդատ ստացած քաղաքական ուժի՝ երեկ տարածած հաղորդագրությանը՝ բացատրում եմ․
1. Թե ում և ինչ մանդատով եմ լինելու պատգամավոր, կարելի է պարզել՝ պարզապես այցելելով Սյունիք և սահմանամերձ դարձած 57 բնակավայրեր։ Երևանյան գրասենյակներում երևակայությանը զոռ տալով դա հազիվ թե հնարավոր լինի հասկանալ,
2. Մանդատս վերցրել եմ օրեր առաջ, նախորդ տարիներին չեմ եղել պատգամավոր, չեմ հանդիսացել քաղաքական իշխանության մաս, չեմ մասնակցել որոշումների կայացմանը և այժմ էլ, վերցնելով մանդատը, չեմ կարող գտնվել մի քաղաքական թիմի ներսում, որի գործողությունները հանգեցրել են աղետալի հետևանքների,
3. Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է իբրև ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ ժողովրդից թաքուն կնքած բանավոր գիշերային համաձայնություններին և GPS-ով Հայաստանի գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը, որոնք իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը նազանքով անվանում է «հայտնի իրադարձություններ»։
Ինքս զերծ եմ մնում նշյալ միասնական մանդատը ստացած ուժի քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով դաշինքին քվե տված քաղաքացիներին։
Տարածված հաղորդագրությամբ ապացուցվում է, որ հասարակության պառակտումը, սևերի և սպիտակների բաժանումը, կարծես, նորից ակտուալ է դարձել հունվարի 11-ին սպասվող ևս մի «հայտնի իրադարձությունից» առաջ։
Եթե ստացած մանդատը իշխող ուժի ներկայացուցիչն իսկապես համարում է ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր, ապա առնվազն այժմ երկրի իշխանությունները պիտի հաշվետու լինեն, թե ինչ օրակարգով է վարչապետը գործուղվելու Մոսկվա և ինչ փաստաթղթեր են այդ օրը լինելու սեղանին։ Հակառակ դեպքում, մանդատի և ժողովրդի իշխանության մասին արված պնդումները ոչ այլ ինչ են, քան ժողովրդի զգոնությունը թմրեցնելու միջոց»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4925 դիտում
23:52 29-12-2020
«Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր»․ Աննա Գրիգորյանը դուրս է գալիս «Իմ քայլից»
5738 դիտում
14:46 25-02-2014
Ով ասում է, թե բիզնեսը ձեռքիցս վերցրել են, գլուխները պատին են տվել. ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյան
Այս բաժնից
661 դիտում
19:27 31-12-2024
Եկեք փառք տանք Աստծուն, որ մի տարի ևս ապրելու պարգևը շնորհեց մեզ․ Արամ Ա
562 դիտում
19:09 31-12-2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդես է եկել ամանորյա ուղերձով