Հնդկաստանում գնացքը բախվել է 20 ուղեւոր տեղափոխող ավտոմեքենային
                        Հնդկաստանի Բիհար նահանգում ավտոմեքենան բախվել է գնացքին, ինչի հետեւանքով 8 մարդ մահացել է, եւս 12-ը՝ մարմնական ծանր վնասվածքներ են ստացել: 
Գնացքը բախվել է  երկաթգիծը հատած ավտոմեքենային, որում նույն ընտանիքի 20 անդամներ են եղել: Նրանք վերադառնալիս են եղել հարսանիքից:  Ավտոմեքենան հատել է երկաթգծի չվերահսկվող հատվածներից մեկը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

