Շիրակում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Այսօր ժամը 00.50-ին ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կապս գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 43 AF 433 պետհամարանիշի (վարորդ` Խ. Ֆ. և 4 ուղևոր) ավտոմեքենան: