211652_close_icon

Խուզարկությամբ ավտոտնակում 2 փամփուշտ հայտնաբերվեց

views-count1035 դիտում article-date 14:46 21-02-2015
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները փետրվարի 20-ին, ժամը 19.30-ին, մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Երևանի Փափազյան փողոցի բնակիչ, 1964 թ. ծնված Արտաշես Ս.-ի բնակարանում և կից օժանդակ շինություններում: Շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ պահարանի միջից, հայտնաբերվել և առգրավվել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր