1671 դիտում
15:04 23-08-2014
Դանակ, նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, 19 փամփուշտ և «Վոլտրան» ատրճանակ` խուզարկությամբ
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 22-ին, ժամը 15.20-ին, 1991 թ. ծնված Արմեն Հ.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 23 սմ ընդհանուր երկարության շեղբով դանակ, նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 19 փամփուշտ, «Վոլտրան» տիպի գազային ատրճանակ` 5 դետալների հետ միասին:
Արմեն Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը 1 տարի առաջ իրեն տվել է Ստյոպա Ղ.-ն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ստյոպա Ղ.-ի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Արմեն Հ.-ն ներկայացվել է քննչական բաժանմունք:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1124 դիտում
15:52 23-04-2016
Մետրոյի կայարանի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 68 փամփուշտ
1815 դիտում
13:32 26-04-2014
Ոստիկանները ֆուտբոլի դաշտի հարևանությամբ նռնակ, նռնակի պայթուցիչ և 326 փամփուշտ են հայտնաբերել
Այս բաժնից
934 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
967 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի