3423 դիտում
15:03 21-02-2015
Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին ամբողջովին մեկուսացրել են. անգամ որդուն ու կնոջը թույլ չեն տալիս նրա հետ հանդիպել
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանին մեկուսացրել են ոչ միայն փակի տակ պահելով. անգամ նրա հարազատներին են արգելում նրան տեսակցել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հակոբյանի որդին` Արմեն Հակոբյանը:
«Արգելանք է դրված, ոչ ոք չի կարողանում նրա մոտ մտնի՝ ոչ ես, ոչ մայրս, որ շփվենք կամ գոնե տեսակցենք: Մենք էլ չենք հասկանում՝ ինչու: Քննիչն է նման որոշում կայացրել: Եվ այս պայմաններում էլ հայտարարում են, թե առանձնահատուկ մահճակալ ենք տարել, կամ իր կալանավորումը պայմանավորում է ֆիլմի հետ: Ու թե մի բան էլ ասել է, պատրաստ է 450 միլիոնի տեղը 500 միլիոն մուծել, միայն թե ազատ արձակեն: Նման բան չկա»,-ասաց Հակոբ Հակոբյանի որդին:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ վերաքննիչ դատարանը փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի երկամսյա կալանքը թողել է անփոփոխ, սակայն փաստաբանը պետք է դիմեր վճռաբեկ դատարան:
Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հ. Հակոբյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ անգամ գիտակցությունն է կորցրել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա որդին` Արմեն Հակոբյանը: Նախկին պատգամավորը շատ նյարդայնացած վիճակում է գտնվում և իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չի ընդունում: Ավելին` համոզված է, որ իրեն անհիմն են կալանավորել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Նա նաեւ ավելացրել էր, որ պատրաստվում են փետրվարի 9-ին մինչեւ օրվա վերջ կալանքի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում:
Փետրվարի 4-ին էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ գործարար Հակոբ Հակոբյանը: Հ. Հակոբյանը ձեռնաշղթայված է եղել: Նրան ուղեկցել էին օպերատիվ հետախուզության վարչության մի քանի դիմակավորված աշխատակիցներ: Դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ անցկացվող դռփնակ դատական նիստում քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք, ինչն էլ բավարարվել էր եւ Հակոբ Հակոբյանը տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ:
Հիշեցնենք, որ գործարարը մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նմանատիպ նյութեր
9352 դիտում
14:52 18-03-2015
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին` Ճոյտին պատկանող ընկերության տնօրենին ոչ թե առևանգել են, այլ կալանավորել
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին