211652_close_icon
views-count54395 դիտում article-date 14:23 07-06-2015

Ոստիկանությունը փնտրում է Հակոբ Հակոբյանին` Ճոյտին և նրա 22-ամյա որդուն, ովքեր կասկածվում են 38-ամյա տղամարդուն ծեծի ենթարկելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` երեկ` հունիսի 6-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ գլխուղեղի ցնցում` (հարցականով) ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ծեծի ենթարկվածը էջմիածին քաղաքի Մայիսյան փողոցի բնակիչ, 38-ամյա Պարույր Թորոյանն է, ով հայտարարել է, որ նախորդ օրը` երեկոյան ժամը 14:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում` Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի և 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` Հ. և Ա. Հակոբյաններին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Հ. Հակոբյանը Զվարթնոց հյուրանոցային համալիրի սեփականատեր Ճոյտն է, իսկ Ա. Հակոբյանը` նրա տղան է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր