9325 դիտում
14:52 18-03-2015
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին` Ճոյտին պատկանող ընկերության տնօրենին ոչ թե առևանգել են, այլ կալանավորել
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ արդեն 1 ամիս է, կալանավորվել է նաեւ «Ուրախ եւ տխուր» ընկերության տնօրեն Ռոբերտ Ղազարյանը:
Նշենք, որ մամուլում խոսակցություններ էին շրջանառվում, թե Հակոբ Հակոբյանի որդիները նրան առեւանգել են:
Հ. Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանն ասաց, որ ինքը նպատակահարմար չի գտնում մեկնաբանելու Ռոբերտ Ղազարյանի կալանավորման մասին լուրը:
Հիշեցնենք, որ առողջական խնդիրներ ունեցող գործարարը մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նմանատիպ նյութեր
5772 դիտում
09:46 05-05-2015
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին` Ճոյտին անակնկալ կերպով այս գիշեր ազատ են արձակել
Այս բաժնից
790 դիտում
20:25 24-11-2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները
835 դիտում
18:36 24-11-2024
Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ
979 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները