211652_close_icon
views-count1173 դիտում article-date 15:34 20-02-2015

«Դալան» արվեստի ցուցասրահում կբացվի Հարություն Սամուելյանի աշխատանքների ցուցահանդեսը

Ս. թ. փետրվարի 20-ին, ժամը 18:00-ին «Դալան» արվեստի ցուցասրահում կբացվի Հարություն Սամուելյանի գրաֆիկական աշխատանքների /մատիտ, ջրաներկ, վիմագրություն, խառը տեխնիկա և այլն/ անհատական ցուցահանդեսը: 1980–2006 թթ. ընթացքում ստեղծված գրաֆիկական աշխատանքների պայմանական շարքը միավորված է ընդհանուր գաղափարով, տարրերի և վիճակների փոխանցումներով, փոխազդեցությունների անդադար շարժումով ու փոխակերպմամբ: Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 27-ը:

Նմանատիպ նյութեր