Նարեկացի արվեստի միության ցուցասրահում կբացվի ֆինլանդաբնակ հայ փոքրիկ նկարչի ինքնատիպ նկարների անհատական ցուցահանդեսը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ նոյեմբերի 6-ին Նարեկացի արվեստի միության ցուցասրահում կբացվի ֆինլանդաբնակ հայ փոքրիկ նկարիչ Էմանուել Քեշիշյանի ինքնատիպ նկարների անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 12-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Նշենք, որ 2016 թ. Ֆինլալնդիայի Վանտաա քաղաքում կայացել են Էմանուելի աշխատանքների ցուցահանդեսները: