«Դալան» ցուցասրահում տեղի կունենա ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի աշխատանքների ցուցահանդեսը. կցուցադրվեն նաև երբևէ չցուցադրված և 2019թ.-ին ստեղծված գործեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բարձր արվեստի բոլոր սիրահարներին, կերպարվեստի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեցողներին ու, ընդհանրապես, գեղեցիկը նկատող ու գնահատող մարդկանց օգոստոսի 16-ին, ժամը՝ 19:00 սիրով հրավիրում ենք «Դալան» ցուցասրահ /Աբովյան 12, 2-րդ հարկ/՝ ներկա գտնվելու ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքին:
Նկարչի չորրորդ անհատական ցուցահանդեսին ներկայացված են նրա ներկապնակի ամենավառ գույները, ընդգրկված են նաև 2019 թ.-ին վրձնած աշխատանքները:
Կցուցադրրվեն նաև երբևէ չցուցադրված աշխատանքներ:
Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան):
Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։