Ահաբեկչական գործողությունների արդյունքում Լիբիայի արևելքում ավելի քան 30 մարդ է զովել. ԶԼՄ-ներ
«Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստատեսությունը հայտնել է, որ Լիբիայի արևելքում ահաբեկչական հարձակումներ են եղել, ինչի հետևանքով ամենաքիչը 30 մարդ է զոհվել:
Ավելի վաղ Sky News Arabia արբանյակային հեռուստատեսությունը հայտնել էր, որ Լիբիայի արևելքում 3 զրահապատ մեքենա է պայթել: Այդ ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել Էլ-Քուբա շրջանում՝ մայրաքաղաք Տրիպոլիից 1000 կմ հեռու:
Մինչդեռ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ պայթուցիկով մեքենաներից մեկը ուժգին պայթել էր ուժային կառույցների նստավայի մոտակայքում: Ըստ նախնական տվյալների՝ այդ հարձակումներն իրագործել են մահապարտները: