Աֆղանստանի հյուսիսում ընկած Ջաուզջան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 35 մարդ, 200֊ից ավելին անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է Pajvok գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների՝ զանգվածային տեղումների հետևանքով նահանգի մի շարք շրջաններում սողանքներ են առաջացել, որը մի քանի հարյուր տների ավերման, էլեկտրասնուցման և կապի միջոցների խատարման հանգեցրել։
Աղետի գոտում փրկարարական աշխատանքներ են սկսվել, փոխանցում է գործակալությունը։