24647 դիտում
13:35 20-02-2015
32-ամյա հայրը իր ծննդյան օրը «Շոֆերների աղբյուր» կոչվող հատվածում «06»-ով 450 մետր գլորվել է ձորը. նա և իր 7-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 32-ամյա Աշոտ Միքայելյանը իր վարած Վազ 2106 մակնիշի 61 ԼՕ 123 համարանիշի ավտոմեքենայով Նարեկ գյուղից դեպի սարեր տանող ճանապարհին՝ «Շոֆերների աղբյուր» կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե սյանը և մոտ 450 մետր գլորվել ձորը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Միքայելյանն ու ուղևոր՝ 7-ամյա Արման Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց, որտեղից էլ նրանց տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աշոտը Արմանի հայրն է: Երեխան սովորում է Այգեպատի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանում, իսկ երեկ Աշոտի ծննդյան օրն է եղել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Փաստի առթիվ քննիչ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ գյուղացիներն իրենց ուժերով և «Газ 66»-ով մեծ դժվարությամբ ջարդոնի վերածված ավտոմեքենան դուրս բերեցին ձորից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2152 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)