5498 դիտում
10:02 09-01-2018
Հայաստանում նկատվում է սեզոնային գրիպի բռնկում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանում մանկական բուժհաստատությունները վերջին շրջանում աշխատում են գերծանրաբեռնված: Նկատվում է գրիպով և սուր շնչառական մյուս վարակներով հիվանդացության աճ:
«Արաբկիր» բժշկական համալիրի օրինակով, շնչառական վարակների բռնկում սկսել է նկատվել նախորդ տարվա դեկտեմբերի երկրորդ կեսից, իսկ արդեն 2018-ի հունվարի առաջին տասնօրյակում հասել է գագաթնակետին: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար Գոհար Ձվակերյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ եթե սովորաբար օրական հաստատություն է դիմում 60-80 երեխա, ապա դեկտեմբերի կեսից սկսած այդ թիվը դարձել է 120-150, իսկ վերջին օրերին արդեն մինչև 170-ի: Բուժհաստատություն դիմող բոլոր հիվանդներն, իհարկե, չեն հոսպիտալացվում, այլ միայն նրանցից 15-30-ը:
Այդուհանդերձ, «Արաբկիրի» միջանցքներում ծավալված լրացուցիչ մահճակալներ մենք չտեսանք, ինչպիսի պատկեր կարելի էր հանդիպել նախորդ տարիներին: Այստեղ պարզաբանեցին, որ հրաժարվել են հիվանդներին ընդունելու այդ տարբերակից և փորձում են նրանց խտացնել հիվանդասենյակներում՝ ըստ վարակի տեսակների, քանի որ միջանցքներում բուժվող երեխաների հարազատներից դժգոհություններ էին ստանում:
«2018 թվականին մենք կրկին ունենք սեզոնային վարակների բռնկում: Այս տարի ավելի շատ տարածված են ռինոսինտիցիալ վիրուսները, քան գրիպի Ա և Բ տեսակները, որոնք տարածված էին անցյալ տարի: Այս վարակները հիմնականում ախտահարում են մինչև մեկ տարեկան երեխաներին, թեև ունենք ծանր դեպքեր նաև մեկ տարեկանից բարձր երեխաների շրջանում: Դիմում են մեծ մասամբ արտահայտված շնչառական անբավարարոության պատկերով: Երեխաների մեծ մասը ընդունվում են թթվածնային քաղցով: Դա արդեն բարդացած վիճակն է»,- ասաց Գոհար Ձվակերյանը: Նա հավելեց, որ հիվանդների մոտ մեծ քանակություն է կազմում շնչառական վիրուսների այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբերը, աչքի բորբոքումները և այլն:
Ըստ նրա, իրենց կենտրոնում աշխատում են ընդունել բոլոր այն հիվանդներին, որոնք իսկապես հոսպիտալացվելու կարիք ունեն, մանավանդ, եթե նրանց որևէ այլ բուժհաստատությունում արդեն մերժել են: Եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս, նրա բուժումը կազմակերպվում է տան պայմաններում՝ առանց անհրաժեշտության մահճակալ չզբաղեցնելու նկատառումով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4842 դիտում
11:03 29-11-2016
Համաճարակ չէ, այլ շնչառական վարակների և գրիպի սեզոնային ակտիվություն. «Ժամանակ»
1325 դիտում
17:12 20-02-2015
Հնդկաստանում խոզի գրիպի բռնկում է
4558 դիտում
23:24 07-08-2018
Ռուսաստանում թռչնի գրիպի բռնկում է գրանցվել
Այս բաժնից
670 դիտում
07:21 31-10-2024
ԱԳ նախարարը ԱԺ կգնա. ներկայացնելու է գերատեսչության 2025 թ.-ի բյուջեն. «Ժողովուրդ»
940 դիտում
07:10 31-10-2024
Սննդամթերքի արտադրության ոլորտում վճարված հարկերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում երեք կազմակերպության. «Փաստ»
7576 դիտում
21:35 30-10-2024
Պրեմիերա. Սամսոն Պանյան - «Սիրո խոստովանություն»