15839 դիտում
23:03 08-01-2021
Նիկոլը նման է մահապարտ ահաբեկչի, ով իր ձեռքում եղած մեկ ռումբն արդեն իսկ գործի է դրել՝ հանձնելով Արցախը, դառնալով հազարավոր զոհերի ու խեղված ճակատագրերի կնքահայրը․ Սամվել Ֆարմանյան
Հասարակական–քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ վաղուց անիմաստ է Նիկոլ Փաշինյանին ինչ–որ կոչեր անելը։ Գրառումը՝ ստորև․
«Լրիվ անիմաստ է Նիկոլին ինչ-որ կոչեր անելը: Վաղուց անիմաստ է նրան ինչ-որ բան հուշելը, թե ինչպես ապահովել Հայաստանի ու հայ ժողովրդի շահը: Նիկոլը նման է մահապարտ ահաբեկչի, ով իր ձեռքում եղած մեկ ռումբն արդեն իսկ գործի է դրել՝ հանձնելով Արցախը, դառնալով հազարավոր զոհերի ու խեղված ճակատագրերի կնքահայրն ու կազմաքանդելով հայկական պետականությունը:
Որպես «մահապարտ-ահաբեկիչ», նա հասկանում է իր արդեն իսկ կատարած հանցանքի ողջ պատմական ծանրությունն ու պատժի անխուսափելիությունը: Ուստի, արդեն չի էլ կարող գործի չդնել իր ձեռքում մնացած մյուս ռումբները: Սա պետք է հասկանալ:
Մահապարտ-ահաբեկիչներին կոչեր չեն անում: Մահապարտ-ահաբեկիչներին չեզոքացնում են: Այս դեպքում, իհարկե, բացառապես սահմանադրական ու քաղաքական գործիքակազմով»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
3100 դիտում
22:43 07-03-2021
Սամվել Ֆարմանյան. Արդյո՞ք Նիկոլը Հայաստանում ունի աջակիցներ ու ովքե՞ր են նրանք
2274 դիտում
20:18 10-01-2015
Նիգերիայում 10-ամյա մահապարտ աղջնակը պայթուցիկ սարք է գործի դրել. կա 19 զոհ, 18 վիրավոր
1816 դիտում
16:43 06-03-2016
Իրաքում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել. կա 35 զոհ, ավելի քան 30 վիրավոր
Այս բաժնից
637 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
916 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1069 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան