1289 դիտում
15:14 20-02-2015
2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 5 դեպք
2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 5 դեպք` 8 տուժածով: Թունավորումների պատճառը հիմնականում եղել է տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Կոտայքի, Սյունիքի, Լոռու, Վայքի և Արմավիրի մարզերում:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծագման ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Այն գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ, սպորների ձևով, որտեղից էլ անցնում է սննդամթերքի (բանջարեղենի, կանաչեղենի և այլնի) վրա: Հիվանդության հարուցիչն անօդ պայմաններում աճում և զարգանում է, բազմանում և թույն է արտադրում: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում` բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-1300C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում: Այն տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել:
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Դրանք են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
- Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից:
- Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե:
- Մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:
- Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:
Նմանատիպ նյութեր
3561 դիտում
14:10 22-02-2014
Իրանում հունվար-փետրվար ամիսներին 80-ից ավելի մարդ է կախաղան բարձրացվել. ՄԱԿ
1351 դիտում
16:23 09-09-2015
Իրանից հարստացված ուրանը Ռուսաստան կհասցվի միայն հունվար-փետրվար ամիսներին
3491 դիտում
09:52 19-03-2016
Հունվար-փետրվար ամիսներին երկրից թռել ու չեն վերադարձել 11 հազար 509 մարդ,. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
502 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1048 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
526 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում