9479 դիտում
09:30 20-02-2015
«Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ի պատգամավորը այդ ընկերության միակ սեփականատերը չէ. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ փետրվարի 13-ին Երևան քաղաքի քրեական հետախուզությունը զննություն էր իրականացրել «Տեցի կրուգ» անունով հայտնի տարածքում, որտեղ գտնվում է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն: Թերթի տեղեկություններով՝ պատգամավորը այդ ընկերության միակ սեփականատերը չէ: ՍՊԸ-ի բաժնետեր է համարվում նաև ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր և ներկա Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: Ըստ տեղեկությունների՝ Մարտին Սարգսյանը իր թաղապետ եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ միասին, Շենգավիթ վարչական շրջանում զավթել է գրեթե բոլոր ազատ հողերը: Ի թիվս այլ տարածքների՝ Սարգսյան եղբայրներին են պատկանում նաև նախկին բանվորի արձանի տեղանքին հարակից բոլոր տարածքները
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1219 դիտում
23:40 27-06-2022
Դիլիջանի քաղաքային այգում տեղի է ունեցել ժամանակակից ունիվերսալ մարզահրապարակի բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1441 դիտում
22:24 29-12-2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի միջնորդության հիման վրա կասեցվել է «Եղվարդ արտադրական բազա» ՍՊԸ-ի գործունեությունը
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»