1489 դիտում
22:24 29-12-2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի միջնորդության հիման վրա կասեցվել է «Եղվարդ արտադրական բազա» ՍՊԸ-ի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2021 թվականի հոկտեմբերի 7-ին ստուգում էր իրականացնել ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 1-ին նրբանցք, N 30, Լեռ Կամսար փողոց 30/4 և 30/6 հասցեներում։ Ստուգման արդյունքում ՏՄ-ն պարզել էր, որ կապալառու շինարարական աշխատանքներ իրականացնող «Եղվարդ արտադրական բազա» ՍՊԸ-ն թույլ էր տրվել կոնստրուկտիվ այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել շենքի ամրության, կայունության վրա, ինչպես նաև վտանգավոր էին մարդկանց համար և չէին կարող վերացվել՝ առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները։
Մասնավորապես, շինարարության ընթացքում տեղի էին ունեցել հաստատված նախագծի, շինարտադրության ընդունման նորմերի և ստանդարտների, ինչպես նաև տեխնիկական հսկողության իրականացման կարգի խախտումներ։
Այդպիսվ՝ կապալառու՝ «Եղվարդ արտադրական բազա» ՍՊ ընկերության կողմից խախտվել էր «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջը, որի համար «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմք ընդունելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, ընկերությանը տրամադրված լիցենզիայի գործունեությունը կասեցնելու միջնորդություն էր ներկայացրել ՀՀ Քաղաքաշինության կոմիտե։ Քաղաքաշինության կոմիտեի կողմից միջնորդությունը բավարարվել է, և ընկերության գործունեությունը կասեցվել է։
Կասեցման ժամկետ է սահմանվել մինչև խախտման պատճառի վերացումը:

Նմանատիպ նյութեր
1807 դիտում
18:38 03-11-2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Փեթակ» ՍՊԸ գործունեությունը
1081 դիտում
20:57 08-02-2023
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊԸ գործունեությունը
1084 դիտում
19:23 13-02-2023
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի նոր որոշմամբ թույլատրվել է «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊԸ գործունեությունը
Այս բաժնից
1234 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1054 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
868 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել