20455 դիտում
23:10 18-02-2015
Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզում վրաերթի է ենթարկել 2 հոգու և դիմել փախուստի. վերջիններս մահացել են. ԼՐԱՑՎԱԾ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզում վրաերթի է ենթարկել 2 տղամարդու և նրանց թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տղամարդիկ են, որոնք մահացել են: Վրաերթը տեղի է ունեցել Մարալիկ քաղաքից դեպի Գյումրի քաղաք տանող ճանապարհահատվածի գազալցակայանի մոտ:
Այս պահին ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Մարալիկի բաժնի օպերատիվ խմբերը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարալիկի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածների ինքնությունը ճշտելու, ինչպես նաև վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթը տեղի է ունեցել 22:00-22:30-ի սահմաններում:
***
23:40
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ իրավապահները Մարալիկում հայտնաբերել են Mazda մակնիշի 34 DZ 878 համարանիշի ավտոմեքենա, որը առջևի մասում վնասված է և կան լուրջ կասկածներ, որ նշված ավտոմեքենայով է տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը: Ավտոմեքենան հաշվառված է Լոռու մարզում:
Պարզվել է նաև մահացածների ինքնությունը: Մահացածներն են՝ Մարալիկ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Գագիկ Մանուկյանը և 24-ամյա Մանուկ Ամիրյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)