211652_close_icon
views-count20111 դիտում article-date 19:00 18-02-2015

Ձերբակալվել են մի շարք պաշտոնյաներ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերի հիման վրա, փետրվարի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, կաշառք ստանալու, իշխանազանցության կամ անգործության դեպքերի Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ և ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ձերբակալվել է 5 անձ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի թերապիայի թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Այվազյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, Նոր-Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը, զորակոչիկ Սամվել Վերդիյանը։ Մասնավորապես՝ Ա.Այվազյանը կասկածվում է խոշոր չափերով կաշառք ստանալու, Ք.Ջամալյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, Ա.Հարությունյանը, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու, Ա.Բաբայանը՝ կաշառքի միջնորդության և փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու, Ս.Վերդյանը փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ստեղծվել է քննչական խումբ՝ բաղկացած առավել փորձառու քննիչներից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված հանցագործությունները լիարժեք բացահայտելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր