Մեքսիկայում նարկոբարոնի փախուստի գործով բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել
Մեքսիկացի հայտնի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերի՝ բանտից կատարած փախուստին մասնակցություն ունենալու մեղադրանքով ձերբակալվել է Մեքսիկայի քրեակատարողական հիմնարկությունների գլխավոր համակարգող Սելիննա Օսեգարա Պարրան, հաղորդում է Ria Novosti-ն:
Դատախազության տարածած հայտարարության մեջ ասված է. «Հանրապետության գլխավոր դատախազությունը շարունակելու է ուսումնասիրել իրադարձությունները, որպեսզի դատական մարմիններին հանձնի բոլոր նրանց, ովքեր ենթադրաբար մասնակցություն ունեն Խոակին Գուսման Լոերի փախուստին»:
Ներկա պահին Պարրան ամենաբարձր պաշտոնյան է, ով ձերբակալվել է: Բացի նրանից, ձերբակալվել է «Ալտպլանո» բանտի նախկին պետ Վալենտին Կարդենասը: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 13 մարդ: