1845 դիտում
18:46 18-02-2015
Երբ ամանորյա սեղանի կոկորդիլոսն անզոր է. Զիմբաբվեի թագավորի սկանդալային ճաշացանկը
Զիմբաբվեի թագավոր Ռոբերտ Մուգաբեն, որի` աստիճանից ընկնելու փաստը քննարկվում էր ամբողջ աշխարհում, փետրվարի 28-ին պատրաստվում է տոնել իր 91-ամյակը: Ընդ որում, թագավորի մտահաղացումները, եւ հատկապես ճաշացանկը մեղմ ասած ճոխ են:
«Վիկտորիա» ջրվեժից ոչ հեռու գտնվող հյուրանոցում հյուրերը կճաշակեն երկու փղերից, հինգ այծքաղներից, երկու գոմեշից եւ մեկ առյուծի մսից պատրաստված կերակրատեսակներ:
Բացի այդ, Չինաստանից բերվելու են եւս 27 փղեր: Այս հանգամանքը զայրացրել է վայրի բնության պաշտպաններին եւ տեղացիներին: Զիմբաբվեցիների խոսքով, երկրում սովի խնդիր կա, մինչդեռ թագավորն իրեն նման ճոխություններ է թույլ տալիս:
Նախորդ տարի նրա ծննդյան տոնակատարության եւ հյուրասիրության վրա 40 միլիոն դոլար է ծախսվել:
Իսկ 85-ամյակը Մուգաբեն նշել է 2000 շիշ շամպայնով, 500 շիշ վիսկիով, 100 կգ ծովամթերքով եւ սեւ ձկնկիթի 4000 չափաբաժնով:
Նմանատիպ նյութեր
6460 դիտում
17:20 10-05-2020
Երբ տոնական է թե՛ ճաշացանկը, թե՛ տրամադրությունը. Մայիսի 9-ը՝ բանակում. ՊՆ խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5883 դիտում
12:44 16-11-2018
Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում նույն ճաշացանկը. ռուս բլոգերներին տպավորել է Արցախի խոհանոցը
Այս բաժնից
1498 դիտում
12:44 09-02-2025
Կարիբյան ծովում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
880 դիտում
12:35 09-02-2025
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում․ Պեսկով
1159 դիտում
11:50 09-02-2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ. NY Post