211652_close_icon
views-count14640 դիտում article-date 09:30 18-02-2015

Երևանում 22-ամյա վարորդը «Նիվայով» ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 22-ամյա Գարեգին Ղարիբյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 718 ԼՍ 64 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի մայթեզրի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վարորդ Գ. Ղարիբյանը ՃՈ աշխատակիցներին ասում էր, որ վթարի պատճառը եղել է հետիոտնը, ու երբ ինքը նկատել է նրան, խույս է տվել, ինչից հետո տեղի է ունեցել վթարը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր