211652_close_icon
views-count25804 դիտում article-date 20:04 27-07-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 29-ամյա վարորդը Նիվայով գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Ք-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Ալեքսան Գասպարյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Կոստանդյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Հակոբյանը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Կամազ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը Նիվայի վարորդի համար։ Այդ տեղեկությունները պարեկային ծառայությունում պարզվում են։

Նիվայի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր