ՌԴ գլխավոր դատախազությունը ՀՀ ԳԴ–ից Պերմյակովի հարցով նամակ չի ստացել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս այս տարվա փետրվարի 3-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
Թերթը պաշտոնական գրությամբ օրեր առաջ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազությանը՝ Հայաստանի գլխավոր դատախազությունից ուղարկված գրության ճակատագիրը պարզելու նպատակով: Երեկ ստացվել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանն առ այն, որ նման գրություն իրենք չեն ստացել: «Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից հարցում՝ Պերմյակով Վ.Պ. -ին հանձնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել»,-նշված է թերթին ուղարկված պատասխանում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։