ՀՀ ԱԺ–ում Պերմյակովի հարցով փակ քննարկում կանցկացվի. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, եկող շաբաթ Ազգային ժողովում հանձնաժողովների մակարդակով տեղի կունենա աշխատանքային փակ քննարկում, որի ժամանակ կխոսվի Գյումրիում վերջին իրադարձությունների մասին և կքննարկվի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի զործի քննությունը հայկական իրավապահ մարմիններին հանձնելու հարցը:
Փակ քննարկումը լինելու է Ազգային ժողովի պետաիրավական, արտաքին հարաբերությունննրի, ինչպես նաև պաշտպանության, ազգային անվտանզության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղությամբ: Տեղեկությունների համաձայն՝ քննարկմանը ներկա կգտնվեն նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։