211652_close_icon
views-count1473 դիտում article-date 15:03 10-03-2015

Ինչո՞ւ է գաղտնի պահվում Պերմյակովի գործով ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակի բովանդակությունը

Ռուսական կողմը նամակին պատասխանելու համար ժամկետային սահմանափակումներ չունի: Նման պարտականություն մեր երկկողմ պայմանագրերում չկա ոչ իրենց մոտ, ոչ մեզ մոտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու իր նամակին ուղղված ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Միաժամանակ ավելացրեց, որ ՀՀ քրեական գործերով իրավապահ մարմինների նամակագրությունը հրապարակման ենթակա չէ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Վ. Պերմյակովին հայկական կողմին հանձնելու միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից. «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»,- տեղեկացրել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նմանատիպ նյութեր