1050 դիտում
11:11 18-02-2015
«Իսլամական պետության» գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում են. Գ. Գատիլով
ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ուշադրությամբ հետևում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին:
Խոսելով «Իսլամական պետության» դեմ պայքարի մասին, նա հայտնել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը այդ հարցի շուրջ բազմիցս հնչեցվել է, և որ իրենք լուրջ մտահոգված են և քննադատում են ԻՊ-ի կողմից Սիրիայի, Իրաքի, Լիբիայի տարածքներում տարվող գործողությունները: Այս ամենը ենթակա է միջազգային հանրության կողմից վճռորոշ դատապարտման:
Անդրադառնալով այդ խնդրի շուրջ նոր բանաձևեր ընդունելու պարագային, Գ. Գատիլովն ասել է, որ այդ հարցով դեռ ոչ ոք, ոչ մի բանաձև չի առաջարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, այդ իսկ պատճառով հիմա դժվար է որոշակիացնել Ռուսաստանի դիրքորոշումը:
Նա նաև հիշեցրել է՝ պետք է հաշվի առնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն ընդունել է մի շարք բանաձևեր այս հարցի հետ կապված, որոնցից մեկն ընդունվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ, վերաբերում է ԻՊ-ի ահաբեկչական գործունեության համար անօրինական ճանապարհով մատակարարվող նավթի վաճառքի կանխմանը: Այդ իսկ պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս փաստն ուշադրության կենտրոնում է պահում:
Նմանատիպ նյութեր
930 դիտում
18:32 27-09-2014
ԱՄՆ-ը Սիրիայի հետ չի համակարգում ու չի համակարգելու «Իսլամական պետության» դեմ գործողությունները. Հեյգել
1313 դիտում
14:39 13-12-2014
Իրանը «Իսլամական պետության» դեմ գործողությունները բեմականացում է անվանել
1010 դիտում
11:30 15-09-2014
Մեծ Բրիտանիան կարող է դիմել ՄԱԿ-ին՝ կապված «Իսլամական պետության» հետ
Այս բաժնից
1087 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
856 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
805 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ