Մեծ Բրիտանիան կարող է դիմել ՄԱԿ-ին՝ կապված «Իսլամական պետության» հետ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է դիմել ՄԱԿ-ին՝ հավանության արժանացնելու Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված միջազգային ռազմական գործողության անցկացումը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է նաև, որ զինվորականներն արդեն սկսել են պլանավորել վերոնշյալ գործողությանը Մեծ Բրիտանիային նախապատրաստելը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետության» անդամները գլխատել էին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դևիդ Հեյնսին: