2941 դիտում
19:57 17-02-2015
Կալանավորը հաղորդել է, որ հատուկ ծառայություն իրականացնողի կողմից տրված գումարի դիմաց ընդունել է իր չկատարած մի շարք հանցագործություններ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կալանավոր Արտակ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության իր ծանոթ աշխատակիցը լավատեղյակ լինելով, որ մեղադրվում է գողություններ կատարելու համար և գտնվում է նյութական ծանր վիճակի մեջ, առաջարկել է իրեն 15 հազ. ՀՀ դրամի դիմաց ընդունել իր կողմից չկատարված մի շարք գողությունների կատարումը: Համաձայնվել է և վերցնելով նշված գումարը` ընդունել է իր կողմից չկատարված 13 դրվագ գողության դեպքերը:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1849 դիտում
12:48 07-09-2015
Կալանավորը խոշտանգման արդյունքում խոստովանել է չկատարած հանցագործությունը. ՀՔԾ
2239 դիտում
13:30 16-01-2015
Կալանավորը հաղորդել է, որ խոստովանական ցուցմունքներ է տվել գործադրված բռնությունների արդյունքում
5448 դիտում
14:52 10-01-2017
Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի որպես հանդուրժում. Է. Նալբանդյան
Այս բաժնից
505 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
529 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները