1804 դիտում
12:48 07-09-2015
Կալանավորը խոշտանգման արդյունքում խոստովանել է չկատարած հանցագործությունը. ՀՔԾ
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտաշես Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 17-ին ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի պետի տեղակալը և նույն բաժնի օպերլիազորը խոշտանգել են իրեն` բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Այդ կերպ՝ ոստիկանության ծառայողները ստիպել են իրեն խոստովանել քաղաքացի Մ. Ո.-ի բնակարանի գողությունը, իբր, իր կողմից կատարելու հանգամանքը:
Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա՝ խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
13:30 22-09-2015
Խոշտանգման արդյունքում խոստովանել է չկատարած հանցագործությունը. հարուցվել է քրեական գործ
1547 դիտում
12:24 08-07-2015
Սպառնալիքների և հոգեբանական ճնշումների ներքո խոստովանել է իր չկատարած հանցագործությունը. ՀՔԾ
841 դիտում
14:46 31-03-2015
Կիրառված բռնությունների արդյունքում քաղաքացին խոստովանել է իր և ընկերոջ չկատարած հանցագործությունը
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»