211652_close_icon
views-count2176 դիտում article-date 13:30 16-01-2015

Կալանավորը հաղորդել է, որ խոստովանական ցուցմունքներ է տվել գործադրված բռնությունների արդյունքում

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Բավական Խ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կալանավոր Բավական Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ոստիկանության աշխատակիցները և նախաքննություն իրականացնող ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը ցուցմունք կորզելու նպատակով ինչպես ոստիկանության շենքում, այնպես էլ քննչական գլխավոր վարչությունում իր նկատմամբ գործադրել են բռնություն, այն է` ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում ինքը ստիպված տվել է իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր