6119 դիտում
18:32 17-02-2015
Եւս երկու գործարար պատգամավոր լքեցին ԲՀԿ-ն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում են գրել եւս 2 պատգամավոր. Գրիգորի Մարգարյանը` «Բելաջոյի Գրիշը» եւ Հարություն Ղարագյոզյանը` «Կարամել Հարութը»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձեց նրանց հետ կապ հաստատել, սակայն հեռախոսազանգերին օրեր շարունակ չեն պատասխանում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երբ Գրիգորի Մարգարյանը` «Բելաջոյի Գիրիշը», անդամագրվել է ԲՀԿ-ին, Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը ասել է.«Քո թիմում կմնամ այնքան ժամանակ, քանի դեռ չես ընդդիմանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ քո գործողություններով չես խոչընդոտի Հայաստանի զարգացմանը եւ չի խարխլվի պետության հիմքերը ու սահմաններում կլինի անդորր: Ադրբեջանը առիթից չի օգտվի ու չի շարունակվի ոտնձգություններ մեր սահմանների նկատմամբ»:
Հարություն Ղարագյոզյանը` «Կարմելի Հարութը» անդամակցությունից հրաժարվելու իր քայլը եւս պատճառաբանել է, որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:
Հիշեցենք, որ նրանցից առաջ կուսակցությանը անդամկցությունից հրաժարվել էին Արգած Ախոյանը եւ Կարո Կարպետյանը` «Յուվեցի Կարոն»: Իսկ Մելիք Մանուկյանը` «Շշերի Մելոն» հրաժարվել էր մանդատից:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը:
Նմանատիպ նյութեր
3802 դիտում
12:14 06-03-2015
Եւս 2 քաղաքապետեր լքեցին ԲՀԿ-ն
3427 դիտում
12:18 23-02-2015
ԲՀԿ-ական պատգամավորները բոյկոտում են. նրանք լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
5801 դիտում
17:33 26-02-2015
Եւս մեկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր լքեց կուսակցության շարքերը
Այս բաժնից
2152 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1342 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
988 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ