ԲՀԿ-ական պատգամավորները բոյկոտում են. նրանք լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
ԲՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին այսօրվա՝ փետրվարի 23-ի ԱԺ նիստը և լքեցին նիստերի դահլիճը:
Սակայն մինչ այդ ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, որ կուսակցությունը շուտով հստակ պարզաբանում կտա հանրությանն այն մասին, թե առաջիկա օրերին ինչ քայլերի են դիմելու, ինչպես նաև իրենց գործընկերներին կներկայացնի այդ քայլերի հերթականությունը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավորներն առանց հավելյալ մեկնաբանությունների հեռացան դահլիճից: