Եւս մեկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր լքեց կուսակցության շարքերը
ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ բանավոր առճակատումը թեեւ հանդարտվել է, սակայն ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետրոյանը եւս լքեց կուսակցությունը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձեց զրուցել նրա հետ, սակայն նա զանգերին չի պատասխանում: Ավելի վաղ նա մեզ հետ զրույցում ոչ հերքել էր, ոչ էլ հաստատել, որ կլքի կուսակցությունը: Կուսակցությունից դուրս գալու լուրը չէր հերքել նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը:
Հիշեցենք, որ ավելի վաղ կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն եւ Դավիթ Քոչարյանը: