211652_close_icon
views-count1337 դիտում article-date 21:24 17-02-2015

Նախատեսվում է հիմնանորոգել Զորականի դպրոցը

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում ունեցավ «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի և ծրագրի ղեկավար Սևան Ամիրյանցի հետ: Հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին ԱՄՆ-ում և բարեգործական, կրթական, մշակութային ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում: Տավուշի մարզում հիմնադրամն արդեն հասցրել է կատարել որոշակի ծավալի աշխատանքներ: Հիմնադրամի ծրագրերով hիմնանորոգվել են Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզն ու բուժկետը, Վերին Ծաղկավանի բուժկետը, մարզական գույք է տրամադրվել Վարագավանի դպրոցին, բարեգործական ծրագրերով կոշիկներ են տրվել մարզի սահմանամերձ համայնքների դպրոցականներին: Այս պահին հիմնադրամի միջոցներով Կողբի արվեստի դպրոցը կահավորվում է դասարան խեցեգործության բաժնի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գույքով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Զորականի դպրոցի վերանորոգման նախագծի հետ կապված հարցեր: Մարզպետ Հովիկ Աբովյանը հավաստիացրեց, որ ինչպես Զորականի դպրոցի հիմնանորոգման, այնպես էլ մարզում որևէ աշխատանք կատարելու ցանկացած նախաձեռնության դեպքում, հիմնադրամը կունենա իր գործուն աջակցությունը: Մարզպետը նշեց, որ ինչպես պահանջում է հիմնադրամի ծրագրերի իրականացման սկզբունքը, Զորականի դպրոցի հիմնանորոգմանն անհրաժեշտ միջոցների մեջ մարզը նույնպես իր որոշակի ներդրումը կունենա:

Նմանատիպ նյութեր