29885 դիտում
19:50 24-02-2020
Զորականի միջնակարգ դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Տավուշի մարզպետը անհասկանալի պահանջներ է դնում
Զորականի միջնակարգ դպրոցում գերլարված վիճակ է: Նույն դպրոցի ուսուցչուհի, տնօրենի համար հավաստագրված Արևիկ Բաղիրյանը 2019-2020 ուս. տարվա սկզբից դպրոցում միտումնավոր ստեցծել է լարված իրավիճակ, կոնֆլիկտ՝ խանգարելով ուսումնական գործընթացը, մղձավանջի վերածելով դպրոցի բարոյահոգեբանական վիճակը:
Հավաստագիրն ստանալուց հետո՝ Արևիկ Բաղիրյանը իր ֆեյսբուքյան էջով ուսուցիչների հասցեին անընդհատ սպառնալիքներ է հասցրել, հայտարարել, որ գալիս է հեղափոխություն անելու, ոմանց «սափրելու», ուսուցիչների հասցեին հնչեցրել ոչ պատշաճ խոսքեր ՝ վիրավորելով նրանց անձը: Անընդհատ վիճաբանության մեջ է մտել աշակերտների հետ, սպառնացել, որ այնպես կանի՝ աշակերտները չեն փոխադրվի, ոստիկաններ կկանչի, որ գան և դաստիարակեն, քանի որ նրանց ծնողներն ի վիճակի չեն զբաղվել նրանց դաստիարակությամբ (բոլոր փաստերը կան): Դասարանում դասաժամին վիճաբանություն ստեղծելուն հաջորդել է դասը կիսատ թողնելն ու հեռանալը, որը շարունակական բնույթ է կրել:
Դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ՝ Սուսաննա Սարգսյանը, բացատրագիր է պահանջել և՛ աշակերտներից, և՛ Արևիկ Բաղիրյանից, սակայն վերջինս որևէ բացատրագիր չի ներկայացրել՝ ասելով , որ ոչինչ չունի տալու ուսմասվարին և հասցրել անձնական բնույթի վիրավորանքներ:
Ոսուցիչների հետ ևս գտնվում էր գերլարված հարաբերություններում, քանի որ նրանց էր մեղադրում իր ձախողումների մեջ ՝ սադրելով երեխաներին ուղղորդելու մեջ, որից հետո ուսուցիչներից բողոք է ներկայացրել ոստիկանություն ՝ մեղադրելով նրանց շինծու մեղքերում:
Դպրոցի նախկին տնօրեն՝ Սիլվա Խոջայանը, ստացել է բազմաթիվ դիմումներ ծնողների, ուսուցիչների, աշակերտների կողմից, որ Արևիկ Բաղիրյանին ազատի իր պարտականություններից, կարգի հրավիրի: Հիմք ընդունելով այս ամենը ՝ տնօրենը ՝ համաձայն ՀՀ ԱՕ–ի Արևիկ Բաղիրյանին հեռացրել է աշխատանքից:
Այս ամենից հետո տնօրենը՝ իր դիմումի համաձայն, հեռացել է աշխատանքից, որից հետո ՀՀ Տավուշի մարզպետ՝ Հայկ Չոբանյանը հանդիպել է Զորականի միջն. դպրոցի ուսուցիչների հետ և պարտադրել, որ պետք է չեղարկվի տնօրենի հրամանը և Արևիկ Բաղիրյանը վերադառնա աշխատանքի:
Տեսնելով ուսուցիչների դժգոհ դեմքը, հասկանալով, որ ուսուցիչները չեն համաձայնվում իր ասածի հետ՝ հրահանգել է, որ ով չի համակերպվում, թողնի ու հեռանա:
Ուսուցիչները 21.02.2020 թ.-ին գրություն են ուղարկել մարզպետին, որ իրենք հեռացման դիմումները ներկայացնելու են Արևիկ Բաղիրյանին վերականգնելու դեպքում:
Սակայն մի բան մնում է անհասկանալի. առավել շատ ո՞րն է բոլոր պատասխանատունների նպատակը, երեխաների ուսումնական գործընթացը, թե՞ Արևիկ Բաղիրյանին ամեն գնով աշխատանքի վերադաձնելը, և ի՞նչն էր դրդապատճառը:
Նմանատիպ նյութեր
85858 դիտում
10:25 04-04-2019
Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվում. 4 չափահասներ գյուղի դպրոցում ծեծի են ենթարկել գյուղապետի անչափահաս որդուն
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»