211652_close_icon
views-count1258 դիտում article-date 16:38 17-02-2015

Սպառողների վստահության ցուցանիշը 2014թ. չորրորդ եռամսյակում

Սպառողների վստահության ցուցանիշը, նախորդ երկու եռամսյակների աճից հետո, նվազել է 3 տոկոսային կետով: Ընթացիկ պայմանների ցուցանիշը նախորդ եռամսյակի նկատմամբ նվազել է 4.3 տոկոսային կետով: Ընթացիկ պայմանները բնութագրող ցուցանիշներից ամենամեծ անկումն արձանագրել է տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի ցուցանիշը՝ շուրջ 7 տոկոսային կետ, ինչպես նաև ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշը՝ շուրջ 5 տոկոսային կետ: Ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ գրանցելով շուրջ 50 արժեք: Ապագա պայմանների ցուցանիշը նվազել է 1.9 տոկոսային կետով: Գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի ցուցանիշը վերադարձել է երկրորդ եռամսյակի ցուցանիշի արժեքին՝ նվազելով շուրջ 3 տոկոսային կետով: Ֆիանսական վիճակի վերաբերյալ սպասումների ցուցանիշը նույնպես նվազել է: Աճ է արձանագրվել զբաղվածության սպասումների ցուցանիշի գծով 0.8 տոկոսային կետ՝ գրանցելով 55.5 արժեք: [img]/ups/images/0403782001424176571628861.jpg[/img] [img]/ups/images/0218351001424176621899210.jpg[/img] * Սպառողների վստահության ցուցանիշի հաշվարկը. Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն: Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն: Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որը հաշվարկվում է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Բոլոր հարցերի համար հաշվարկված դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են: Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է), իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք: 2014թ. չորրորդ եռամսյակի հարցման մեջ ընդգրկվել է 1811 տնային տնտեսություն` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից: Ընտրանքը կատարվել է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան: Հարցումն իրականացվել է դեկտեմբեր ամսվա ընթացքում: Այս մասին տեղեկացանք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր