Սպառողների վստահության ցուցանիշը 2015թ. երկրորդ եռամսյակում. ՀՀ ԿԲ
Սպառողների վստահության ցուցանիշը գրանցել է 41.2 արժեք` վերադառնալով 2014թ. չորրորդ
եռամսյակի մակարդակին:
Ընթացիկ պայմանների ցուցանիշն աճել է 0.6 տոկոսային կետով, ընդ որում, աճը պայմանավորվել է
խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշի 1.1 և տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի
փաստացի փոփոխության ցուցանիշի 1.2 տոկոսային կետ աճերով: Ընդհանուր տնտեսության վիճակի
վերաբերյալ գնահատականների ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսային կետով:
Ապագա պայմանները նկարագրող ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսային կետով` պայմանավորված
գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի և ֆինանսական վիճակի փոփոխության
սպասումների ցուցանիշների աննշան նվազումներով: Մյուս կողմից, աճ է արձանագրվել գալիք
եռամսյակում զբաղվածության սպասումների ցուցանիշի գծով:
[img]/ups/images/0650018001438236438151167.jpg[/img]
[img]/ups/images/0551110001438236486122242.jpg[/img]
* Սպառողների վստահության ցուցանիշի հաշվարկը. Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների
միջին թվաբանական մեծություն:
[b]ՀՀ Կենտրոնական բանկ[/b]