211652_close_icon

Սեյրան Օհանյանն ընդունել է Կոնստանտին Բիրյուլինին և Ալիկ Միրզաբեկյանին

views-count1581 դիտում article-date 16:25 17-02-2015
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին՝ Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Նիկոլայի Բիրյուլինին (Հանձնաժողովի ռուսական մասի նախագահ) և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանին (Հանձնաժողովի հայկական մասի նախագահ): Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին վերաբերվող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր