Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակությանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-֊ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում Հյուսիսատլանտյան Դաշինքի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության առկա ոլորտների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է հայ խաղաղապահների ներդրումը միջազգային կայունությանն ու անվտանգությանն ուղղված առաքելություններում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները՝ ընդգծելով շփման գծում կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: